|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ռուսաստանում Ադրբեջանի քաղաքացին բանտում իր պատիժը կրել է կեղծ փաստաթղթով: Վերջինս կալանավորվել է դեռ 2014 թվականի դեկտեմբերին` գողության համար և դատապարտվել 3,5 տարի ազատազրկման:
РИА Новости-ից տեղեկանում ենք, որ տղամարդը պատիժը կրել է Կաբարդինո-Բալկարիայում, որից հետո 2015-ի հունիսին տեղափոխվել Մոսկվա` պատժի մյուս մասն ուղղիչ գաղութում կրելու համար: Ուշագրավ է այն հանգամանքը, որ դատապարտյալն անձնական գործում բացակայել է ինքնությունը հաստատող որևէ փաստաթուղթ:
Տղամարդն էլ իր հերթին պատմել է, որ նախորդ տարի Մոսկվայում պատահաբար գտել է ինչ-որ մեկի անձնագրի պատճենը, որի վրա փակցրել է իր նկարը, պատճենել ու օգտագործել որպես իր անձը հաստատող փաստաթուղթ: Տղամարդը խոստովանել է, որ ինքն Ադրբեջանի քաղաքացի է և ՌԴ-ում ապրել է ապօրինի կերպով: