|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցներին հաջողվել է կանխել շուրջ 115 կգ թմրանյութերի և զինամթերքի ներկրումը երկիր. հայտնում է «Թուրան» գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ի երեկոյան սահմանային Բեյլագանի շրջանի Ահմեդլի գյուղի մոտակայքում։ Մեքենայից դուրս եկած մի անձ մոտեցել և վերցրել է ծառի տակ թաքցված մի քանի կապոց և ուղղվել դեպի մեքենան, որից հետո սահմանապահները հրահանգել են՝ կանգնել։ ՌԴ քաղաքացի Մեհդիև Շուքյուր Ասքերօղլուն փորձել է փախուստի դիմել, սակայն սահմանապահներին հաջողվել է բռնել նրան։
Խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 115 կգ հերոին, մարիխուանա, մեթամֆեթամին և ափիոն տեսակի թմրանյութեր, ինչպես նաև մի շարք զենքի տեսակներ։