կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-15 18:01
Հասարակություն

Բարձր ջերմային ֆոնը կպահպանվի

Բարձր ջերմային ֆոնը կպահպանվի
Օգոստոսի 15-19-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 15-19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-18-ին կնվազի 1-2 աստիճանով, 19-ին նույնքան կբարձրանա: