|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
«Այսօր՝ ժամը 17-ին, Նոր Հաճնում տեղի կունենա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացման արարողությունը: Մեր տեղեկություններով՝ իշխանությունների ողջ վերնախավը մասնակցելու է բացման արարողությանը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Եկեղեցու օծման արարողությունն իրականացնելու է անձամբ կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ի դեպ, ըստ լուրերի՝ Գագիկ Ծառուկյանի քավոր, ռուսաստանաբնակ, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը ևս Մոսկվայից ժամանելու է Հայաստան՝ հատուկ այդ արարողությանը ներկա լինելու համար: Ասել է թե՝ իշխանական դաշտում ամեն ինչ առաջվանն է կրկին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։