|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Արդեն հայտնել ենք, որ, Reuters-ի տվյալներով, Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնություն են ձեռք բերել միջուկային ծրագրի շուրջ:
Reuters-ին հայտնի են դարձել նաև համաձայնության որոշ մանրամասներ: Այդպես՝ vestifinance-ն, վկայակոչելով գործակալությունը, գրում է, որ համաձայնությունը ենթադրում է Իրանի միջուկային հետազոտությունների սահմանափակում` պատժամիջոցների աստիճանական հանման դիմաց:
Իրանին զենք մատակարարելու` ՄԱԿ-ի էմբարգոն ուժի մեջ կմնա առաջիկա 5 տարվա ընթացքում: Հրթիռային զենքի մատակարարման էմբարգոն կգործի 8 տարի:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ ԵՄ-ն պաշտոնապես հայտարարել է Վիեննայում Իրանի և «վեցյակի» եզրափակիչ լիագումար նիստ գումարելու մասին: