կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-09 19:41
Հասարակություն

Խոշոր վթար Վանաձորում

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ինչպես հայտնում է Lorinews.am-ը,  թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ժամը 18:30-ի սահմաններում Վանաձորի Դեմիրճյան փողոցի վրա երթուղային գազելը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով նախնական տվյալներով գազելում գտնվող 6 ուղևորները տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Տուժածների վիճակը գնահատվում է բավարար, բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի վայրում աշխատում են մեծ թվով ճանապարհային ոստիկաններ, ժամանել են շտապօգնության մի քանի բրիգադներ: Տուժածներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները: Մեր տեղեկություններով վթարի պատճառը վարորդի ինքնազգացողության կտրուկ վատացումն է եղել: Վարորդը կարողացել է ժամանակին կողմնորոշվել և հարվածել է էլեկտրասյանը,. Հակառակ դեպքում մեքենան գլորվելու էր ձորը:

Մանրամասները` այստեղ