Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Զարուհի Փոստանջյանն այսօր խորհրդարանում կռիվ է արել: Ճիշտ է տիկին Փոստանջյանի պարագայում ոչ թե կռիվ անելն է անսովոր, այլ` չանելը, բայց այս անգամ հակառակ դեպքն է: Բանն այն է, որ Փոստանջյանը կռվել է իրենց իսկ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոեբյանի հետ, քանի որ վերջինս ինչ-որ հարցի շուրջ խմբակցության կարծիքն արտահայտելուց առաջ փորձել է ասել` իր կարծիքը, շեշտելով, որն այն տարբեր է խմբակցության կարծիքից: Տիկին Փոստանջյանը տեղից ամբիոնի մոտ գտնվող Հակոբյանին ասել է, թե «Դուք իրավունք չունեք հայտնել Ձեր կարծիքը եւ պարտավոր եք հայտնել խմբակցության կարծիքը»: Ռուբեն Հակոբյանն էլ ջենթլմենաբար ասել է, թե` «Շնորհակալություն խորհրդի համար, Դուք շատ բարի եք»:
Անկեղծ ասած` մենք չգիտենք, թե որտեղից տիկին Փոստանջյանը մեզանից ավելի լավ գիտի մեր իրավունքները եւ պարտավորությունները, բայց գիտենք, որ հաճախ նրա իմացություններն այս ոլորտում ճիշտ չեն: Բանն այն է, որ խմբակցության կարծիքը հայտնողը, առավել եւս, խմբակցության ղեկավարը, եթե իր կարծիքը տարբեր է, ապա կարող է, այսինքն` իրավունք ունի, բարձրաձայնել եւ իր, եւ խմբակցության կարծիքները: Ընդ որում, թե սկզբից որը կասի` ճաշակի կամ տեքստի հարց է: Տվյալ պարագայում Ռուբեն Հակոբյանը որոշել է սկզբում իր կարծիքն ասի, Զարուհի Փոստանջյանն էլ, քանի որ այս հարցում տանել չի կարողանում Ռուբեն Հակոբյանի կարծիքը, այնքան, որ չի կարողացել զսպել իրեն, տեղից բղավել է…
Ի վերջո Ռուբեն Հակոբյանը, դիմելով իր կուսակցին, ասել է` «Լավ, հասկացանք…»: Չի բացառվում, որ սա կոդավորված բառակապակցություն է եւ իրականում նշանակում է` «Հա լավ, Զառա ջան, կգնանք իմ կամ քո սենյակ, կխոսենք», կամ, «դու սպասի, տես Րաֆֆիին տեսնեմ, ինչ եմ ասելու…»:
Ի դեպ` Րաֆֆիի մասին: Մարդը բազմից է անդրադարձել հարցին, որ իր կուսակցության մեջ առանձին մարդկանց կարծիքը հաճախ տարբերվում է կուսակցության ընդհանուր կարծիքից: Այս առանձնահատկությանը Րաֆֆին վերաբերվում է խիստ դրական, պնդելով, որ դա նշանակում է, որ «Ժառանգության» ներսում ժողովրդավարություն կա: Փաստորեն չկա էլ, համենայնդեպս Զառա Փոստանջյանի համար ժողովդավարությունը բացառապես իր կարծիքի բարձրաձայման հնարավորությունն է, ընդ որում, որքան հնարավոր է` բարձր, որ Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում լսելի լինի անգամ:
Սթափվեք, տիկնայք եւ պարոնայք, եթե իհարկե չեք հոգնել քաղաքականությունից, հակառակ պարագայում «Ժառանգություն»-ից բան չի մնա, որ ժառանգություն թողնեք: Օրինակ համանուն խմբակցություն` արդեն չկա, վաղուց չկար:
Հովիկ Աֆյան
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։