|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանը ակնկալում է Հայաստանի իշխանությունների և ցուցարարների միջև փոխզիջում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը՝ մեկնաբանելով Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բողոքի ցույցերը. հայտնում է ТАСС-ը:
«Մենք ուշադիր հետևում ենք այն ամենին, ինչ այս օրերին կատարվում է Հայաստանում: Հույս ունենք, որ իրավիճակը դուրս չի գա իրավական դաշտից: Հույս ենք դնում հայկական ղեկավարության ողջամտության և իմաստության վրա: Մեր տեղեկություններով` կարելի է ակնկալել, որ ինչ-որ փոխզիջումային որոշում ցուցարարների կողմից բարձրացված հարցերի շուրջ կարելի է գտնել: Սպասում ենք լուրեր Երևանից»,- ասել է նա:
Հարցին՝ կարելի՞ է խոսել դրսից եկող սադրանքի մասին, Կարասինը պատասխանել է, որ նման բանը պետք է ապացուցել: