կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-05 12:40
Հասարակություն

Ե՞րբ է լինելու իմաստության օրը

Ե՞րբ է լինելու իմաստության օրը

Ե՞րբ է լինելու իմաստության օրը. դեռ ինչքա՞ն պետք է սովորենք, բայց իմաստուն չլինենք. այսօր գիտելիքների ու գրագիտության միջազգային օրն է, որի կապակցությամբ էլ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն արեց իր դիտարկումը:

Անդրադառնալով ավագ դպրոցների ստեղծման ծրագրին` բանաստեղծն ասաց, որ ինքը դեմ չէ դրանց գոյությանը, պարզապես այն պետք է կիրառվի տարրական դասարաններից: «Այսինքն` երեխան նախօրոք պետք է իմանա, որ ինքը ավագ դպրոց է գնալու: Ասում են` ավագ դպրոցում մասնագիտական կրթություն են ստանալու, բայց ոչինչ էլ չեն ստանալու, քանի որ չգիտես` այդ մասնագետները կան, թե ոչ»,- ասաց Դավոյանը:

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ զավեշտալի է հանգամանքը, որ թեեւ Երեւանը 2012-ին հռչակվել է Գրքի միջազգային մայրաքաղաք, բայց ամիսը մեկ գրախանութ է փակվում:

Իսկ հարցին, թե ինչո՞ւ աշակերտները եւ ուսանողներն այնքան էլ լավ չեն սովորում, լեզվաբանը պատասխանեց, որ նրանք գիտեն, որ ստացած գիտելիքները մեծ մասամբ պետք չեն գալու մեր երկրում աշխատանքի անցնելու համար: