կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-24 20:48
Հասարակություն

Արա Գեւորգյանը ժողովրդի կողքին է

Արա Գեւորգյանը ժողովրդի կողքին է

Բաղրամյան պողոտայում է ժողովրդական արտիստ Արա Գեւորգյանը: Նա Yerkir.am-ի թղթակցին հայտնեց, որ եկել է սատարելու ժողովրդին: Արա Գեւորգյանը տեղեկացրեց, որ վրդովված է, քանի որ երեկ համացանցում լուրեր են տարածվել, որ Արա Գեւորգյանը չի աջակցում ժողովրդին, մինչդեռ ինքը մինչեւ առավոտյան ժամը 5-ը Ցեղասպանության մասին երգի տեսահոլովակի մոնտաժմանն է եղել: Իսկ այսօր եկել է ՝ ժողովրդի կողքին կանգնելու:

Հարցին՝ եթե ցուցարարները նստացույց անեն, Դուք կմիանաք նրանց, Արա Գեւորգյանը պատասխանեց, որ ինքը դեռ 88-ին հայտնի պայքարող է եղել, իսկ այս պահին կարեւորը բախումներ թույլ չտալն է: