|
Փոխարժեքներ
21 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.01 |
| EUR | ⚊ | € 446.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.7349 |
| GBP | ⚊ | £ 513.5 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Քրեագետ, գրող Սերգեյ Գալոյանը երբևիցե չի ուսումնասիրել Կայարանցի Թևոսիկի կենսագրությունը, քանի որ դա իրեն չի հետաքրքրել: «Միայն գիտեմ, որ նրա անունը բազմիցս հոլովվել է քրեական գործերի և հանցագործությունների մեջ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա և հավելեց, որ այժմ բոլորի մոտ տպավորություն է ստեղծված, որ եթե մեկը մեկի վրա կրակում է, դառնում է քրեական հեղինակություն:
«Պարզապես բոլորի մոտ զենք կա, ով չի ալարում, սկսում ա կրակել»,- նշեց Գալոյանը:
«Ես գրել եմ Սվոյ Ռաֆի, Յապոնչիկի մասին ու մեկ էլ դնեմ, ուսումնասիրեմ Թևոսիկի՞ն, դա իմ ժամանակի վատնումը կլինի: Էնքան մարդիկ կան, որոնց մասին կարելի է լեգենդներ պատմել»,- կարծիք հայտնեց նա:
Հիշեցնենք, որ կալանքի տակ գտնվող Կայարանցի Թեւոսիկի անունը վերջերս կրկին հայտնվեց մամուլում եղբոր սպանության պատճառով: Որոշ տեղեկությունների համաձայն` եղբոր սպանությունը կապված է նրա գործունեության հետ: