4 թանգարան Հունիսի 11-15-ը, Մոսկվայի «Նոր Մանեժ» ցուցասրահում անցկացվում է «Ինտերմուզեյ-2015» թանգարանների միջազգային փառատոնը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստանի հիշողությունը» խորագրով ցուցադրությունով: Փառատոնին ներկայացված են Մոսկվայի, ՌԴ մարզերի և այլ քաղաքների թանգարաններ:
Փառատոնին ՀՀ-ից մասնակցում է չորս թանգարան` Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը և Ժամանակակից արվեստի թանգա-րանը: Հայաստանյան պատվիրակության կազմում են ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Վ. Եղիազարյանը, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Ն. Կոստանդյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Ռ. Թաթոյանը: Հունիսի 11-ին կայացած փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևը, ՌԴ մշակույթի նախարար Վ. Մեդինսկին, Մոսկվայի քաղաքապետ Ս. Սոբյանինը: Փառատոնի առաջին իսկ օրը Հայաստանը ներկայացնող տաղավարը մեծ հետաքրրություն է առաջացրել միջոցառման այցելուների շրջանում: