|
Փոխարժեքներ
09 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.97 |
| EUR | ⚊ | € 404.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.2413 |
| GBP | ⚊ | £ 477.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը խոսել է Սիրիայի ներքին պատերազմի մասին և հերքել այն տեղեկությունները, թե Թուրքիան օժանդակում է ԻՇԻՊ-ին. տեղեկացնում է Haberler-ը: Ըստ նրա` Թուրքիայի՝ ԻՇԻՊ-ին օժանդակելու մասին լուրերը զրպարտություն են:
«Մինչ օրս Թուրքիան իր դռներն է բացել դաժան Ասադի ռեժիմից փախչողների առաջ»,- ասել է Բիլգիչը՝ նշելով, որ Թուրքիան պետք է ԻՇԻՊ-ի դեմ պայքարի հարցում այլ երկրների հետ համագործակցի:
«Մենք ոչ մի խնդիր չունենք ԻՇԻՊ-ի դեմ պայքարում: Այս հարցում մեր վարած քաղաքականություն շատ պարզ է և բացահայտ: Մենք ոչ մի խնդիր չունենք նաև մեր միջազգային գործընկերների հետ: ԻՇԻՊ-ն առաջին հերթին Թուրքիայի համար է սպառնալիք, իսկ այս սպառնալիքի դեմ պայքարը հաստատակամորեն շարունակվում է: Այն լուրերը, թե Թուրքիան օժանդակում է ԻՇԻՊ-ին, ոչ միայն վատաբանելու քարոզչություն են, այլև զրպարտություն»,- ասել է նա: