կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-09 18:30
Հասարակություն

Երևանում անձրևի հավանականությունը փոքր է

Երևանում անձրևի հավանականությունը փոքր է
Հանրապետության տարածքում հունիսի 10-14-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ. արագությամբ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ.:Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
 
Երևանում հունիսի 10-14-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ. արագությամբ: