կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-08 18:30
Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում հունիսի 9-ին հյուսիսային շրջաններում, 10-13-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:  
Երևանում հունիսի 9-13-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: