կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-09 10:08
Առանց Կատեգորիա

Գավառական եվրոպականացում

Գավառական եվրոպականացում

Վարչարարության ոլորտներում կատարված մի քանի փոփոխությունները իշխանություններն ամեն պատեհ առիթով եվրաչինովնիկներին ներկայացնում են որպես բարեփոխումների իրականացման կամքի դրսևորում:

 

Մինչդեռ էականը ոչ թե «գալչկաներ» դնելն է, այլ դրանց էֆեկտը յուրաքանչյուր անհատի համար: Եթե փորձենք չափել եվրոպական ստանդարտներով այդ ծրագրերից շատերի իրականացման ՕԳԳ-ն` առանձին վերցրած շարքային քաղաքացու, նրա կյանքի որակի, կենսապահովման, իրավունքների հավասար իրացման կտրվածքով, պարզ կդառնա, որ ավելի դեգրադացիոն միտումներ ունենք, քան առաջընթացի:

 

Օրինակ` վարչապետը Բրյուսելում հպարտանում է, թե ստեղծել ենք ձեռնարկությունների գրանցման ամենապարզ համակարգերից մեկն աշխարհում, իբր` խթանելով բիզնես սկսելու գործընթացը: Բայց այն մարդկանց համար, ովքեր, չդիմանալով արտոնյալների հետ անհավասար մրցակցությանը, փակում են ընդամենը օրվա հացի խնդիր լուծող իրենց «օբյեկտները», ովքեր խոշոր, օլիգարխիկ բիզնեսի կողմից մանր ու միջին ձեռներեցության անարգել հոշոտման արդյունքում գործարարից վերածվում են վարձու աշխատողների կամ բանվորների, ոչ մի նշանակություն չունի, թե ինչքանով է պարզեցված բիզնեսի գրանցման համակարգը. ո՞վ է դրանից օգտվողը: Իսկ այս իրականության պատճառն այն է, որ եվրոպականից սովորել ենք վերցնել միայն կամուֆլյաժը, ձևը` բացառապես ինքներս մեզ ու ուրիշներին խաբելու համար: