Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Թատրոնի միջազգային օրն է: Դերասան Լևոն Հարությունյանի խոսքով՝ իրականում պետք է ստեղծվի մթնոլորտ, որ տոնը տոն լինի:
Ըստ նրա՝ այդպես էլ չկարողացան երեկվանը տեղավորել այսօրվա մեջ, քանի որ չգնահատվեց ունեցածը. եթե տարիներ առաջ ընդունում էին թատրոնի դերը, հիմա ամեն քայլափոխի ստորացնում են:
«Շատ ծիծաղելի է այն, որ թատրոնի վրա պլան են դրել: Թատրոնի շենքի կողքով անցնելիս հիմա մտածում են՝ էս ինչ լավ օբյեկտ կլիներ: Ազգային ծրագիր չունենք, մշակութային ծրագիր չունենք, գաղափաներ չունենք, փող չկա… Մեր երկրում վերջին շրջանում խոսելն էլ բան չի փոխում, այստեղ ուզում ես անընդհատ լռել»,- ասաց Հարությունյանը:
Նրա կարծիքով՝ պետք է հայտնվի լիդեր, ով, ոլորտները հերթով փոխելով, առաջ կգնա: Հակառակ դեպքում, ըստ դերասանի, հիմա, երբ հաջողված ներկայացում են ունենում, մարդիկ են հայտնվում ու «փայ» ուզում: «Թատրոնում ամեն ինչ թանկացրել են՝ վարձակալությունը, դեկորները, բայց այս մասնագիտությունը մատուցողներին ստորացնում են: Պետք է սկսենք երկիր սարքել, իսկ սա միայնակ անել չի լինի, պետք է միասին լինենք, միասին հասնենք փոփոխության»,- ասաց Հարությունյանը: