Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրում 2-րդ և 3-րդ տեղում ընթացող «Ուլիս»-ն ու «Շիրակ»-ը միավորներ կորցրեցին, ինչը հնարավորություն տվեց «Փյունիկ»-ին, առաջնության ավարտից 2 տուր առաջ նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը:
«Գանձասար Կապան»-ն ու «Շիրակ»-ը 3-ական գնդակ փոխանակեցին Կապանում տեղի ունեցած խաղում, իսկ «Ուլիս»-ն ու «Ալաշկերտ»-ը միմյանց դարպասը գրավեցին 2-ական անգամ:
Այսպիսով, «Փյունիկ»-ն իր պատմության մեջ 14-րդ անգամ հռչակվեց երկրի չեմպիոն:
«Գանձասար Կապան»-«Շիրակ»` 3:3
Գոլեր՝ Ժան-Ժակ Բուգուհի, 10 (0:0), Նարեկ Բեգլարյան, 32 (0:0), Արա Խաչատրյան, 34, 11մ (0:0), Նարեկ Բեգլարյան, 47 (0:0), Արամ Մուրադյան, 69 (0:0), Միլոշ Ստամենկովիչ, 85 (0:0)
«Ուլիս»-«Ալաշկերտ»` 2:2
Գոլեր` Դարկո Վուչիչ,8 (0:1), Արտակ Ալեքսանյան,28 (1:1), Կոնստանտին Մորոզով, 48 (2:1), Նորայր Գյոզալյան, 77 (2:2)
Լուսանկարը` Փյունիկ ակումբի ֆեյսբուքյան էջից