կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-05-15 23:30
Հասարակություն

Արտակարգ դեպք Երեւանում

Արտակարգ դեպք Երեւանում

Այսօր` մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Դավիթաշեն 4-րդ թաղամասի 11 շենքի 73 բնակարանի բնակչուհի Սուսաննա Սաֆարյանը կարճ ժամանակով դուրս է եկել տանից, այնուհետեւ վերադարձել եւ նկատել, որ 3 երիտասարդ տղաներ հարմարեցված բանալիներով փորձում են իր տան դուռը բացել, այս մասին հայտնում է shamshyan.com-ը:


Սուսաննան փորձել է պարզել, թե ինչ են անում նրանք իր տան դռան հետ, սակայն նրանք դիմել են փախուստի: Սուսաննան այդ մասին աղմուկ է բարձրացրել հարեւանների հետ, որը լսել են այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարող ոստիկանության Մաշտոցի բաժնի ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները` ոստիկանության զորքերի Դավիթաշենի զորամասի ծառայողների հետ, ովքեր կարողացել են վնասազերծել 3-ից մեկին, իսկ 2-ը դիմել են փախուստի: Դեպքի վայրում թողել են դրամապանակ, որի մեջ եղել են դռներ բացելու մեծ թվով հարմարեցված բանալիներ, էլեկտրաշոկ, եւ հատուկ դռներ բացելու քանոն-բանալիներ:


Մանրամասները` այստեղ: