|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երեւանում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի աղջկա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկի բակից է տեղափոխվել հիվանդանոց։
Մինչ համալսարանական հիվանդանոցի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ նա 20 տարեկան է և իրենց շենքի 11-րդ հարկից ցած է ընկել։ Այս պահին նշված վայրում աշխատում են Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ պարզելու համար տեղի ունեցածը ինքնասպանության փորձ է, թե դժբախտ պատահար: