Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն անդրադարձել է ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված մանդատին: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանին մանդատ նախատեսելուց անմիջապես հետո հարկավոր է ձեռնամուխ լինել ԵՄ-ի հետ բանակցություններին: Նազարյանի խոսքով` Հայաստան-ԵՄ ապագա բանակցությունների իրավական հիմքում ընկած չեն լինելու արժեքների վերաբերյալ ձևակերպումներ: Կլինեն բաժիններ քաղաքական երկխոսության, արդարադատության, ոլորտային համագործակցության, առևտրատնտեսական բաղադրիչի վերաբերյալ:
Yerkir.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Հայաստանի վերաբերյալ ԵՄ զեկույցի անգլերեն տարբերակում «ցեղասպանություն» եզրույթի բացակայությանը, Կարեն Նազարյանը պատասխանեց. «Մի քանի շաբաթ առաջ, երբ լույս տեսավ «Եվրոպական հարևանության քաղաքականության առաջընթաց» զեկույցը, անշուշտ, մի շարք այլ թերությունների հետ մեկտեղ, մեր ուշադրությունը գրավեց հենց այդ ձևակերպումը: Դրա հետ կապված` ԵՄ գործընկերների հետ տեղի ունեցան քննարկումներ, բացատրվել են հարցի զգայունությանը և քաղաքական ասպեկտները: Հույս ունենք, որ ապագայում ԵՄ-ն կկարողանա հանդես գալ կոնսոլիդացված դիրքորոշմամբ` հիմք ընդունելով ինչպես տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության հարցի առչնչությամբ ընդունված բանաձևերը, այնպես էլ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևերը»: