|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ապրիլի 13-ին, ժամը 10.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջիվանու փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի պատերն անձրևաջրերից վնասվել են, և քարեր են թափվում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է Գ. Հ.-ին պատկանող մեկ հարկանի տան խոհանոցի միջնապատը (2 քմ), պոկվել է արտաքին պատի քարե երեսպատումը (10 քմ), մասամբ փլուզվել են ննջանսենյակի (3 քմ) և միջանցքի արտաքին պատերը (5 քմ), հյուրասենյակի պատերին (2.5 մ) և առաստաղին (3 ք.մ) առկա են 5-8 սմ լայնությամբ ճաքեր. առկա է փլուզման վտանգ: Բնակիչներին առաջարկվել է վերաբնակեցվել: Ներկայումս բնակվում են տանը հարակից ավտոտնակում: