|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Սեպտեմբերի 16-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտառային փողոցի տներից մեկի մոտակայքում կատարվող շինարարության հետևանքով ճանապարհի ասֆալտի շերտը վնասվել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ շին հրապարակի սահմանազատված գոտուց դուրս ճանապարհը փլուզվել է (մոտ 0.3 մ լայնքով և մոտ 3 մ երկարությամբ), իսկ երթևեկելի հատվածում առկա է ճաք (մինչև 5 մմ բացվածքով և 0.5 մ երկարությամբ):
Շինարարական կազմակերպության աշխատակիցների կողմից իրականացվել է սահմանազատում: