|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Հունիսի 3-ին, ժամը 22:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ճառագայթային փողոցի Գ շենքի 15-րդ հարկի պատշգամբը փլուզվել և ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ 15-րդ հարկի բնակարանի շքամուտքում կառուցված խորդանոցի երկշերտ պատի արտաքին մասի բետոնե կառուցատարրը փլուզվել է՝ մոտ 1 քմ, ընկել 1-ին հարկում գտնվող «Էդոռա» գեղեցկության սրահի թիթեղյա ծածկի վրա և վնասել այն՝ 4 քմ: Շենքի բակում կայանած հայտնաբերվել են վնասված «Honda Fit» (վարորդը՝ Բ. Գ.) և «Mercedes C» մակնիշերի (վարորդը՝ Լ. Պ.) ավտոմեքենաները:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: