կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-10 16:33
Քաղաքական

Գազային բացահայտումներին կփորձեն ընթացք տալ

Գազային բացահայտումներին կփորձեն ընթացք տալ

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ խմբակցություններն անդրադարձել են գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությանը:

 

ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ գազամատակարարման ոլորտում եղել են չարաշահումներ` սկսած հաշվիչների ստուգաչափումից, վերջացրած ներտնային սպասարկմամբ, երբ այդ ծառայությունն իրականացվում է մատակարար կազմակերպությունների կողմից ու ներառված է գազի սակագնի մեջ: Իսկ մեզ մոտ բնակիչները լրացուցիչ գումար են վճարում:


«Բավական էժան գնում ենք գազը Ռուսաստանից` 189 դոլարով, և բնակչին հասնում է կրկնապատիկ գնով: ՀԾԿՀ գործառույթը պետք է լինի բաժանորդների և մատակարարների շահերի հավասարակշռումը: Իսկ Հայաստանում սպառողների շահերը ոտնահարված են: Եզրակացությունը հաղորդում էր տարբեր խախտումների ու չարաշահումների վերաբերյալ, որով պետք է հետաքրքրվեն իրավապահ մարմինները»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում պարզվել է, որ գազի գինը հնարավոր է իջեցնել առնվազն 25 տոկոսով, քանի որ կան չհիմնավորված կորուստներ, ծախսեր և այլ խնդիրներ: Բացահայտվել է, որ 300 միլիոն դոլար պարտքը կուտակվել է ապօրինի կերպով:


«Այսօր մենք կներկայացնենք ԱԺ որոշման նախագիծ, որ ԱԺ-ն հանձնարարություն տա ՀԾԿՀ-ին` երկու շաբաթվա ընթացքում ուսումնասիրել ներկայացված եզրակացությունը և ԱԺ քննարկումները և ներկայացնել առաջարկություններ գազի էժանացման ուղղությամբ»,- ասաց Լևոն Զուրաբյանը` հավելելով, որ ՀԱԿ-ը կքննարկի ԱԺ որոշման նախագիծ, որով գլխավոր դատախազին կհանձնարարեն ուսումնասիրել ապօրինի պարտքի կուտակման հարցը և պատժել մեղավորներին:


ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով էլ` անպատասխան մնաց այն հարցը, թե ովքեր են պատասխան տալու գազամատակարարման ոլորտում արված խախտումների համար: