Մարտի 19-ին, ժամը 20.30-ին, Վերին Դվին գյուղի մի բնակիչ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ գյուղի դաշտում հողը վարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում համագյուղացի Յակով Պ.-ն ձեռքերով հարվածել է իրեն և պատճառել վնասվածքներ: Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Յակով Պ.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն: