|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սասուն Մկրտչյան, Արմենակ Ուրֆանյան, Հայկ Թորոյան, Բենիամին Եղոյան, Հրաչյա Մուրադյան, Ռոբերտ Աբաջյան, Ադամ Սահակյան, Գրիգոր Հարությունյան, Բագրատ Ալեքսանյան... Ապրիլյան պատերազմի զոհերից իննի շիրմաքարերն արդեն տեղադրվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Այսօր «Եռաբլուր»-ում էին նաև Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հարազատները, ընկերներն ու պետական այրեր՝ հերոսի ծննդյան 20-ամյակի կապակցությամբ` հարգանքի տուրք մատուցելու նրա շիրիմին: Ներկաների թվում էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
«Ես Ռոբերտին բացակա չեմ դնում, ասում եմ` բալե'ս, ծնունդդ շնորհավոր, որովհետև որ օրը մենք մեր տղաներին բացակա դրեցինք, մայր կոչվելու իրավունք չունենք»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
«Այսօր առաջնագծում կանգնած տղաները Ռոբերտի պես 18-20 տարեկան են, իսկ, 20 տարին դեռ չբոլորած, հերոս դառնալը մեծ պատիվ է, իսկ պատվով մահն անպատիվ ապրելուց վեր է»,- հավելեց նա:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: