|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժամանակ»–ի զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:
«Քաղաքագետը համոզված է, որ անիմաստ է վերսկսել բանակցությունները Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ՝ առանց ապրիլյան պատերազմից համապատասխան հետևություններ անելու: «Հայաստանը պետք է պնդի, որպեսզի կատարվեն իր պահանջները, իր նախապայմանները: Վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ նշանակում է ձևացնել, թե ոչինչ չի եղել, որ պատերազմ չի եղել, և մարդիկ չեն զոհվել, որևէ մեկի գլուխը չեն կտրել: Կարծում եմ՝ առայժմ չի եկել Սարգսյանի և Ալիևի հանդիպման ժամանակը, քանի որ չեն կատարվել նախապայմանները»:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է դանդաղում 200 միլիոն դոլար արժողությամբ ռուսական զենքի մատակարարումը Հայաստանին, Կոլերովն ասաց, թե Ռուսաստանը չի մերժել Հայաստանին զենքի մատակարարման հարցում. «Ռուսաստանը վերջին երեք տարիներին ծանր զինատեսակներ է մատակարարում Հայաստանին: Ընթանում է հայկական բանակի լայնածավալ վերազինում»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։