կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-25 17:50
Հասարակություն

Վրաերթ՝ Աբովյան փողոցում. տղամարդը հիվանդանոցում մահացել է

Վրաերթ՝ Աբովյան փողոցում. տղամարդը հիվանդանոցում մահացել է
Փետրվարի 24-ին, ժամը 11.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Սուրեն Բաղեյանին, որից հետո բախվել է մայթեզրի մոտ կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի: Սուրեն Բաղեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 17.45-ին, գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն: