կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-24 17:30
Հասարակություն

Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան

Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին մանրամասներ է հայտնել՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Այսօրվա ավտովթարի հետ կապված՝ որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին, բացի մեկ զինծառայողից, բոլորը գտնվում են Մուրացանի հոսպիտալում»։

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր Շորժայի ճանապարհին տեղի է ունեցել վթար, որի հետևանքով 14 պայմանագրային զինծառայող վնասվածք է ստացել. նրանցից 8-ին տեղափոխել են Երևան: