Փոխարժեքներ
11 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.73 |
EUR | ⚊ | € 428.64 |
RUB | ⚊ | ₽ 4.4768 |
GBP | ⚊ | £ 510.03 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Գյումրիի «Շիրակ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը 21-ամյա կիսապաշտպան Կարեն Մուրադյանի հետ։ Այս մասին հայտնում է «Շիրակ» ակումբի մամուլի ծառայությունը:
Մուրադյանը «Շիրակ»-ում հանդես էր գալիս 2011թ. հունիսից։ Գյումրեցիների կազմում նա դարձել է Հայաստանի գավաթակիր (2012), չեմպիոն (2013) եւ Սուպերգավաթակիր։ Մասնակցել է Եվրոպա լիգայի եւ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլերին։
Հանդես գալով «Շիրակ»-ում՝ հրավիրվել է Հայաստանի երիտասարդական եւ ազգային հավաքականներ։
Այսօր` ակումբի հետ պայմանագիրը խզելուց հետո, Կարեն Մուրադյանը նոր պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտ»-ի հետ։