|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մի շարք պաշտոնյաների և մեծահարուստների տներ թալանած հայտնի «բանդայի գործով» 4 դատապարտյալների պաշտպանները դիմել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Yerkir.am-ի հետ զրույցում դատապարտվածներից Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանը հայտնեց, որ դատավճիռն ամբողջությամբ ստացել են հունվարի 15-ին, ինչից հետո և կազմել են վերաքննիչ բողոքը:
Նշենք, որ գործով 4 դատապարտվածների պաշտպաններն էլ պահանջել են բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռն ու արդարացման դատավճիռներ կայացնել:
Հիշեցնենք, որ դատավոր Մակյանի վճռով` ամբաստանյալ Արտուշ Հակոբյանն (Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ որդին) արդարացվել էր ՀՀ ՔՕ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թմրանյութերի ապօրինի շրջանառություն), իսկ մյուս հոդվածներով մեղավոր ճանաչել ու դատապարտել ազատազրկման` 15 տարի ժամկետով: Գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանն ու Սամվել Դավթյանը նույնպես դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման, իսկ Արթուր Մանուկյանը՝ 11 տարվա ազատազրկման: