Երևանի «Ուլիս»-ը շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Անթալիայում: Այսօր երևանյան թիմը հերթական ստուգողական հանդիպումն էր անցկացնում` մրցելով բուլղարական «Լևսկի»-ի հետ:
Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, հանդիպումն անավարտ է մնացել ծեծկռտուքի պատճառով: Ավելացնենք նաև, որ «Ուլիս»-ը հաղթում էր 2:1 հաշվով:
Հիշեցնենք, որ հայ-բուլղարական ֆուտբոլային կրքերը սրվել էին դեռևս Մունդիալ 2014-ի ընտրական փուլի Բուլղարիա – Հայաստան (1:0) խաղում, որի ժամանակ նույնպես բախում եղավ հայ և բուլղարացի ֆուտբոլիստների միջև: