Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելը հայտարարել է Գերմանիայի հետ գործարքի մասին՝ երեք միլիարդ եվրոյով գերմանական Thyssenkrupp արդյունաբերական հսկայից երեք սուզանավ մշակելու և գնելու վերաբերյալ. հայտնում է France-Presse-ը:
«Նոր սուզանավերը կբարելավեն իսրայելական նավատորմի հնարավորությունները և կնպաստեն տարածաշրջանում Իսրայելի անվտանգության գերազանցությանը»,- ասել է պաշտպանության նախարար Բենի Գանցը։
Իսրայելի և Գերմանիայի միջև գործարքի շուրջ բանակցությունները հետաձգվել և բարդացել էին կոռուպցիայի կասկածների պատճառով՝ կապված Իսրայելի կողմից գերմանական սուզանավերի վերջին գնման հետ։
Նոր գործարքը ներառում է երեք «Դաքար» սուզանավերի գնում, որոնցից առաջինը ինը տարվա ընթացքում կփոխանցվի Իսրայելի ռազմածովային ուժերին։
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Գերմանիայի կառավարությունը գործարքի մի մասը կֆինանսավորի հատուկ դրամաշնորհով՝ երկու երկրների կողմից 2017 թվականին ստորագրված համաձայնագրի շրջանակներում: Բացի դրանից՝ 850 միլիոն եվրոյի համաձայնագիր է ստորագրվել Գերմանիայի էկոնոմիկայի և տեխնոլոգիաների նախարարության հետ՝ ներդրումներ կատարելու Իսրայելի արդյունաբերության մեջ, այդ թվում՝ պաշտպանական ընկերություններում։
2012թ. ThyssenKrupp սուզանավերի գործարքով ենթադրյալ զանգվածային կաշառակերության սխեմայի մեջ ներգրավված էին մի քանի բարձրաստիճան հրեա զինվորականներ և նախկին վարչապետ Նեթանյահուի մերձավորները: Անցյալ տարի այս գործով մեղադրանք է առաջադրվել Նեթանյահուի աշխատակազմի նախկին ղեկավարին և մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների: