«Վաղը առավոտյան` ժամը 10-ին, ես կլինեմ Գյումրիում և գյումրեցիներին կներկայացնեմ ամբողջ ընթացակարգը: Ես ուզում եմ նաև դիմել գյումրեցիներին և ողջ ժողովրդին` այս ոճրագործությունը ողջ ժողովրդի խնդիրն է, և բոլորիս նպատակը նույնն է, որպեսզի հանցագործը պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ: Ես վստահեցնում եմ, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում, և մենք բոլորս կտեսնենք և հնարավորություն կունենանք հետևելու ամբողջ ընթացակարգին և կտեսնենք պատասխանատվության ենթարկվելու ողջ գործընթացը»,- քիչ առաջ դուրս գալով նախագահական նստավայրից` հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Հայաստանի Հանրապետությունը հետևողական է լինելու իր քաղաքացու դեմ ոտնձգություն իրականացրած ցանկացած անձի պատասխանատվության ենթարկելու գործում»,- հավելեց գլխավոր դատախազը: