Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը CNN Turk-ի եթերում հերքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր խոսքերը. տեղեկացնում է Haberler-ը:
Ըստ Habeler-ի՝ մինչ այդ CNN Turk-ում Հաքան Չելիքի ծրագրին հյուրընկալված Դեմիրթաշը Հայոց ցեղասպանության մասին ասել էր, որ իրենց կուսակցությունն «անվարան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, քանի որ այն ցեղասպանություն է եղել»:
Նա հայտնել էր, թե այն պատճառով, որ օսմանյան ժառանգությանը ամենաշատը տեր է կանգնում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ուրեմն հայերից ներողություն խնդրողը հենց նա էլ պետք է լինի:
Haberler-ի հաղորդմամբ` այդ խոսքերից հետո բազում քննադատությունների առաջ կանգնած Դեմիրթաշն այս անգամ CNN Turk-ի եթերում չի օգտագործել «ցեղասպանություն» բառը: Լրագրող Լևենթ Գյուլթեքինի՝ Ցեղասպանության վերաբերյալ հարցին Դեմիրթաշը պատասխանել է, որ իրենք նման բան չեն ասել, այլ կուսակցության ծրագրի շրջանակներում ճշմարտությունների բացահայտման համար հանձնաժողով ստեղծելու ցանկություն է հայտնել: