|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Yerkir.am-ը տեղեկություն էր ստացել, որ, ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված, մաքսակետերում և բրոքերային կազմակերպությունների մոտ հերթեր են գոյանում, և անընդհատ խնդիրներ են առաջանում` ներկրվող ապրանքների մաքսազերծման գործընթացի հետ կապված: Բրոքերային կազմակերպություններից մեկի աշխատակիցը մեզ հետ զրույցում հայտնեց, որ խնդիրը վերաբերում է հիմնականում աշխատանքի նոր մեխանիզմների ներդրմանը, որոնք նախքան ԵՏՄ-ին ադամակցելը Հայաստանում չեն գործել:
Խնդիրներ չեն առաջանում հիմնականում այն ապրանքների մաքսազերծման մասով, որոնց համար Հայաստանը ստացել է ԵՏՄ-ից արտոնություններ: Դրանք մաքսազերծվում են նախկինի նման: Իսկ ահա մյուս ապրանքները մաքսազերծելիս բրոքերները յուրաքանչյուր անգամ ստիպված են զանգահարել մաքսային տեսուչներին, ճշտումներ կատարել, հետո նոր մաքսազերծել ապրանքը: Խնդիրը հիմնականում վերաբերում է էլեկտրոնային համակարգին:
Նոր համակարգում ներառված են հավելյալ պահանջներ, որոնք ներառված չեն բրոքերային կազմակերպությունների էլեկտրոնային համակարգերում: Այսինքն` նախկին համակարգը չի համապատասխանում ԵՏՄ չափանիշներին, ինչը հավելյալ խնդիրների պատճառ է դառնում: Ստացվում է` մաքսազերծման նոր գործընթացին համապատասխան աշխատակիցները ծանոթ չեն և նոր աշխատաոճին պետք է հարմարվեն ժամանակի ընթացքում: Մինչդեռ, պետք է լիներ հակառակը` համապատասխանեցվեր համակարգը, տեղեկացվեր աշխատակիցը, ապա միայն ներդրվեր նոր համակարգը: