|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից Yerkir.am-ը տեղեկացավ, որ փետրվար ամսվա խնամքի նպաստն առաջիկա օրերին կտրվի: Ծառայությունից տեղեկացանք նաև, որ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ մարտ ամսվա մի քանի օր ոչ աշխատանքային էին, նպաստների տրամադրումը կիրականացվի առաջիկա օրերին:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի քանի օր ոչ աշխատանքային է եղել, դրա համար է այդպիսի խնդիր առաջացել, ավելի ճիշտ սա սովորական աշխատանքային պրոցես է: Առաջիկա օրերին կվճարվի: Այսօրվա ընթացքում կհրապարակվի վճարման ժամկետը»,- ասացին ծառայությունից:
Հիշեցնենք, որ հունվար ամսվա վճարումները ևս ուշացել էին, և 18-հազարական դրամները վճարվեցին փետրվար ամսվա վերջին: