կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-19 12:21
Հասարակություն

Ավտովթար՝ Աթենքի փողոցում

Ավտովթար՝ Աթենքի փողոցում

Դեկտեմբերի 19-ին, ժամը 09.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 34 AR 566 պետհամարանիշի (վարորդ Գ. Մ., ծնվ. 1976 թ.), «Լեքսուս» մակնիշի 033 MM 01 պետհամարանիշի (վարորդ Խ. Վ., ծնվ. 1950 թ.) և «Մերսեդես» մակնիշի 03 SO 628 պետհամարանիշի ավտոմեքենաները (վարորդ Ս. Ա., ծնվ. 1995 թ.). տուժածներ չկան:

 

Հրշեջ-փրկարարները փակել են «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաների գազի փականները և հոսանքազրկել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: