Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տրանսպորտի սակագինը պետք է դառնա 300 դրամ, որից 200-ը պետք է կառավարությունը սուբսիդավորի, որպեսզի վարորդները կարողանան սովորականի պես շարունակել իրենց աշխատանքը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:
Ըստ նրա` այն դեպքում, երբ վառելիքը թանկացել է, վարորդներն այլևս աշխատել չեն կարող, քանի որ «տակ են տալիս», այդ պատճառով էլ գործադուլ են հայտարարել:
«Օր օրի ավելանում է այն վարորդների թիվը, որոնք գալիս և բանալիները դնում են սեղանին ու ասում` գնում եմ Ռուսաստան: Այս պահին 212 մեքենա կա կանգնած, որոնք ուղղակի վարորդ չունեն: Ստեղծված իրավիճակում միակ ելքը պետության սուբսիդավորումն է, հակառակ դեպքում` եթե անգամ տրանսպորտի գինը դառնա 150 դրամ, մեկ է, մեզ ձեռք չի տալիս աշխատել»,- ասաց Եղիազարյանը:
Ըստ նրա` դեռեւս 2013-ի դեկտեմբերին քաղաքապետարանը իսպանական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչներին հրավիրել էր Հայաստան, որպեսզի հաշվեն տրանսպորտի հնարավոր սակագինը, այն ժամանակ այդ գումարը կազմել էր 252 դրամ: Հիմա, ըստ Եղիազարյանի, վերջին թանկացումները հաշվի առնելով, այն պետք է լինի 300 դրամից ոչ պակաս:
Հարցին, թե, այնուամենայնիվ, եթե կառավարությունը չսուբսիդավորի անհրաժեշտ 200 դրամը, ի՞նչ է լինելու, Եղիազարյանը պատասխանեց, թե դժվար է ասել, բայց այն, որ սկզբում մատակարարող երթուղայինների թիվը կտրուկ կնվազի, փաստ է: «Մենք նույնպես չենք ուզում, որ տրանսպորտի սակագինը բարձրանա, իմ ընտանիքը 6 անդամից է բաղկացած, որոնցից 5-ը երթևեկում է հասարակական տրանսպորտով»,- ասաց նա: