կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-17 08:13
Հասարակություն

Տրանսպորտի գինը բարձրացել է, ակցիաներն են որոշում. ՛՛Ժողովուրդ՛՛

Տրանսպորտի գինը բարձրացել է, ակցիաներն են որոշում. ՛՛Ժողովուրդ՛՛

«Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից տեղեկացել է, որ այս շաբաթվա ընթացքում հայտնի կլինի, թե երբ են սկսվելու հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագնի բարձրացման մասին հանրային քննարկումները. «Արդեն հայտնի է, եւ այս երկու օրը կհրապարակվի նաեւ հանձնաժողովի կազմը»:

 

Թերթը նշում է, որ հանձնաժողովում նախատեսված է ընդգրկել ուղեւորափոխադրող ընկրությունների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների անդամների, ակտիվիստների եւ այլոց: Ի դեպ, քննարկումներին պետք է որոշվի սոցիալապես անապահով խմբերի հարցն ու նրանց արտոնություններ շնորհելը: Բանն այն է, որ արդեն որոշում կա կայացված՝ հասարակական տրանսպորտի գինը 100 դրամից բարձրացնելու վերաբերյալ:

 

Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: