կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-16 16:30
Աշխարհ

Աննախադեպ ռեկորդ. ՌԴ-ում դոլարի փոխարժեքը կազմել է 80 ռուբլի

Աննախադեպ ռեկորդ. ՌԴ-ում դոլարի փոխարժեքը կազմել է 80 ռուբլի
Ռուբլին դարձյալ իջել է ռեկորդային մինիմումի. հայտնում է russian.rt-ն:

 

Մոսկվայի բորսայի տվյալներով` դեկտեմբերի 16-ի ցերեկը դոլարի փոխարժեքը հասել է 80 ռուբլու: Եվրոն վաճառվում է 98,8 ռուբլով:

 

Հիշեցնենք, որ գիշերը Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է՝ 10,5-ից հասցնելով 17%-ի: Արդյունքում առավոտյան դոլարի փոխարժեքը նվազել էր՝ 64 ռուբլուց հասնելով 59-ի: Իսկ արդեն ցերեկը ռուբլու կտրուկ անկում է գրանցվել: