կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-15 16:55
Իրավական

Մի քիչ զսպեք Ձեզ. գլխավոր դատախազը` ՄԻԵԴ-ում հաղթած քաղաքացուն

Մի քիչ զսպեք Ձեզ. գլխավոր դատախազը` ՄԻԵԴ-ում հաղթած քաղաքացուն

Եվրադատարանում կառավարությունը քաղաքացու հետ վեճը բարեկամաբար լուծելու ուղղությամբ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի. կարծիք հայտնեց ՄԻԵԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը այսօրվա համաժողովում` նվիրված ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի ինստիտուտի 10-ամյակին:

 

Ա. Գյուլումյանը ասաց, որ խոսքը վերաբերում է կառավարության կողմից միակողմանի հայտարարությամբ հանդես գալու իրավունքին, ինչը միայն մեկ անգամ է արվել` «Բաղդասարյանն ու Զարիկյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով, սակայն այս դեպքում էլ չի կատարել իր խոստումը, որից հետո Եվրադատարանը ստիպված է եղել գործը քննել և վճիռ ընդունել ընդդեմ Հայաստանի:

 

Ի պատասխան, Գ. Կոստանյանը հայտնեց, որ իրենք ոչ թե չեն կատարել խոստումը, այլ, քանի որ քաղաքացիները հաշտության համաձայնագիրը չեն ընդունել, ապա հենց կառավարությունն է խնդրել դատարանին` շարունակել գործի քննությունը:

 

Գևորգ Կոստանյանը  բացատրեց, որ Կողբացու փողոցում մարդիկ կորցրել են 55 քմ մակերեսով բնակարաններ, իրենք խոստացել են 115 քմ մակերեսով բնակարան հանձնել քաղաքացուն նույն տարածքում կառուցված շենքում և մինչև բնակարանի հանձնումը ամսական 120 հազար դրամ վճարել` որպես այլ կացարանի վարձավճար:  Սակայն քաղաքացիները չեն համաձայնել և պահանջել են մոտ 300 հազար եվրոյի փոխհատուցում: Իսկ ահա Եվրադատարանը գործը քննելուց հետո, որպես փոխհատուցում, սահմանել է 44 հազար եվրո:

 

Համաժողովի առաջին մասի ավատին պետական կարիքների համար իր տունը կորցրած և ՄԻԵԴ-ում Հայաստանին հաղթած Սեդրակ Բաղդասարյանը խոսքի իրավունք խնդրեց և փորձեց բացատրել գործի մանրամասները, իր դիրքորոշումը: Երկխոսության ընթացքում, երբ Ս. Բաղդասարյանը մեկ-երկու անգամ փորձեց լրացնել Գ. Կոստանյանի խոսքը, վերջինս դիտողություն արեց` պահանջելով չընդհատել իրեն:

 

Մարամասները` տեսանյութում: