կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-10 01:37
Սպորտ

«Բորուսիա»-ն ու «Անդերլեխտ»-ը մեկական գնդակ փոխանակեցին

«Բորուսիա»-ն ու «Անդերլեխտ»-ը մեկական գնդակ փոխանակեցին

Չեմպիոնների լիգա. D խումբ. Խմբային փուլի վերջին տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց բելգիական «Անդերլեխտ»-ին:  Դորտմունդցիների կազմում հաշիվը բացեց Չիրո Իմմոբիլեն` 58՛:  84-րդ րոպեին Միտրովիչը հավասարեցրեց հաշիվը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:


Խմբի մյուս խաղում «Արսենալ»-ն արտագնա խաղում 1:4 հաշվով հաղթեց թուրքական «Գալաթասարայ»-ին: Հյուրերի կազմում գոլերի հեղինակ դարձան Պոդոլսկին 3՛, 90+2՛ և Ռամսին  11՛, 29՛ ՛: Թուրքական թիմի կազմում աչքի ընկավ Սնեյդերը՝ 89-րդ րոպեին:

 

D խմբում Դորտմունդի «Բորուսիա»-ն գրավեց առաջին, իսկ Լոնդոնի «Արսենալ»-ը՝ 2-րդ հորիզոնականը:

«Բորուսիա»-13

«Արսենալ»-13

«Անդերլեխտ»-6

«Գալաթասարայ»-1