Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանն ու Հայաստանը պետք է մոտ ապագայում կոնկրետ բանակցություններ սկսեն խաղաղ համաձայնագրի շուրջ. հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք մտադիր ենք Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցել միայն մեր առաջարկած հինգ հիմնական սկզբունքների հիման վրա։ Ներկայումս երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները զբաղված են աշխատանքային խմբերի ձևավորմամբ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում պետք է սկսել կոնկրետ բանակցություններ, և այդ բանակցությունները չպետք է երկար ընթանան, քանի որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն հինգ հիմնական սկզբունքների հիման վրա։ Համաձայնագրի տեքստը կարող է պատրաստվել և ստորագրվել շուտով»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ այս կերպ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող են կապեր հաստատել, այդ թվում՝ դիվանագիտական։