Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկվում է ՀՀԿ-ական պատգամավորների առաջարկած` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է խորհրդարանական լսումների անցկացումից հետո դրանց վերաբերյալ ամփոփ նյութերը ԱԺ պաշտոնական կայքում հրապարակել ԱԺ նախագահի համաձայնությունից հետո:
Հիմնական զեկուցող` ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն ասաց, որ ԱԺ նախագահը պետք է տեղյակ լինի, թե ինչ բովանդակություն են կրում լսումները:
Նախագծի այս դրույթին համաձայն չէր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Իմ կարծիքով` այստեղ լսումների իմաստը կորչում է: Եթե հանձնաժողովում խմբակցությունը լսումներ կազմակերպելու իրավունք ունի, ապա դիտարկում ենք նրան որպես այն պատասխանատու սուբյեկտը, որին տրվում է հանրային միջոցառում կազմակերպելու իրավունք, և նրան հետո զրկում ենք հրապարակելու իրավունքից: Դրանով լսումներ անցկացնելու իմաստը կորչում է»,- նշեց նա:
Ըստ Պետրոսյանի` եթե օրենքը նման տեսքով մնա, ապա «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է քվեարկելու:
Կարինե Աճեմյանն էլ հակադարձեց, որ իրենք նպատակ չունեն նսեմացնել որևէ մեկի դերը՝ պնդելով, որ ԱԺ նախագահը պետք է տեղյակ լինի լսումների բովանդակությունից:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ առաջարկեց «ԱԺ նախագահի համաձայնություն» բառը փոխարինել «իրազեկմամբ» բառով:
Հանձնաժողովի նախագահ Գևրոգ Կոստանյանը համաձայնեց Արփինե Հովհաննիսյանի և Գևորգ Պետրոսյանի առաջարկների հետ՝ կոչ անելով փոփոխություններ կատարել նախագծում:
Աճեմյանը համաձայնեց փոփոխություններով ներկայացնել նախագիծը և առաջարկեց այն մտցնել քառօրյա նիստերի օրակարգ: Հանձնաժողովը միաձայն որոշեց նախագիծն ընդգրկել հերթական քառօրյայի օրակարգում: