|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ուշադրություն՝ դեկտեմբերի 3-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում տեղումները սպասվում են ձյան տեսքով, միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներին սպասվում է բուք, մերկասառույց և հորիզոնական ցածր տեսանելիություն:
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 3-ին` շրջանների մեծ մասում, 4-6-ին` առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով: 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիսարևելյան` 2-7 մ/վրկ., առանձին շրջաններում` մինչև 15-20 մ/վրկ.: Օդի ջերմաստիճանը 3-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի: 4-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 4-ի ցերեկը նույնքանով կբարձրանա: Արևելյան շրջաններում էապես չի փոխվի:
Երևանում դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր շրջաններում՝ թաց ձյուն: 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: