Այսօր` հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Շիրակի մարզի Կրասար գյուղի բնակիչ, 58-ամյա Սարգիս Գևորգյանը իր վարած BMW մակնիշի 34 MZ 87 համարանիշի ավտոմեքենայով Զույգ աղբյուր գյուղում վրաերթի է ենթարկել նշված գյուղի բնակիչ, 8-ամա Արա Ամիրյանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Աշոցքի հիվանդանոց, որտեղ, սակայն, բժիշկներին չի հաջողվել երեխայի կյանքը փրկել: