|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի է Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական ավտոճանապարհը: Գեղարքունիքի մարզի, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ, Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Ձյուն է տեղում Լոռու մարզի Գուգարք, Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: