|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որում մեծամասնություն են հանրապետականները, հայց է ներկայացրել Դաշնային դատարան երկրի նախագահ Բարաք Օբամայի դեմ։ Այդ մասին հայտնել է պահպանողականների փաստաբան Ջոնաթան Տուրլեյը. հայտնում է ТАСС-ը:
Դատական հայցը հնարավոր է դարձել շնորհիվ ամերիկացի օրենսդիրների կողմից՝ հուլիսի վերջին ընդունված բանաձևի:
Հայցի համաձայն՝ առողջապահության ոլորտում բարեփոխումներ անցկացնելու հրամաններով Օբաման խախտել է երկրի Սահմանադրությունը։ Բացի այդ, ըստ նրանց, ԱՄՆ նախագահը փոփոխություններ է մտցրել առողջապահական բարեփոխումներում՝ չարաշահելով իր լիազորությունները:
ԱՄՆ-ում օրենսդրական լիազորությունները պատկանում են Սենատին և Ներկայացուցիչների պալատին, օրենքների կատարման համար պատասխանատու են նախագահը և կառավարությունը։